Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս
Պետք է դիմադրենք եւ հաղթենք. այսօր՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք եւ հաղթենք»:
«Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռականությամբ կռանված:
Հաղթելու համար պետք է համախմբվենք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանությանը:
Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք մեր բոլոր բարեկամների դռները:
Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը», նշել է Արամ Ա Վեհափառը: