AirAsia-ի ինքնաթիռը չափազանց արագ է բարձրություն հավաքել
                        Ջավայի ծովում կործանված մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռը չափազանց արագ է բարձրություն հավաքել, հայտարարել է Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարը: 
Նա նշել է, որ ողբերգությունից առաջ ինքնաթիռի շարժման արագությունը եղել է րոպեում 1828 մետր/վայրկյան: Այս հանգամանքի  եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով էլ, ըստ նախնական վարկածի, կործանվել է ինքնաթիռը, որը 162 ուղեւորի էր տեղափոխում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

