211652_close_icon
views-count26460 դիտում article-date 23:12 30-12-2016

«Աշխարհի ամենամեծ տոնածառը» ունի 650 մետր բարձրություն․ հետաքրքիր փաստեր

Աշխարհի ամենամեծ տոնածառն ունի 650 մետր բարձրություն (2130 ֆուտ) և 350 մետր լայնություն հիմքում և բաղկացած է 3000 գույնզգույն լույսերից և 8.5 կիլոմետր երկարությամբ էլեկտրական մալուխից, տեղակայված մինչ Ինդիգո լեռան ստորոտը։ Լուսավորոթյունը կարելի է նկատել մինչև 50 կիլոմետր (30 մղոն) հեռավորությունից։ Այդ ավանդույթը սկսվել է այն ժամանակ, երբ Գուբիոյի բնակիչները որոշել են Ամանորը նշել այլ կերպ, և 1981 թվականին լուսավորվում է առաջին ծառը։ Ամեն տարի՝ «Անարատ Հղիության» տոնի նախօրյակին, Ամանորյա տոնածառը լուսավորվում է։ Այդ ժամանակից ավանդույթը ամեն տարի կրկնվում է, շնորհիվ հատուկ հանձնաժողովի՝ կազմված կամավորներից, ովքեր չեն հրաժարվում տարեկան երեք ամիս իրենց ազատ ժամանակը տրամադրել դրան։ 2010 թվականից ծառի էլեկտրաէներգիայի համար ամանորյա լույսերը գոյանում են ֆոտոէլեկտրական համակարգով։ 2011 թվականին լույսերը վառվում են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից հեռակառավարմամբ, պլանշետային համակարգչի օգտագործմամբ։Պապը Վատիկանի իր նստավայրից տեսակապի օգնությամբ դիմում է Գուբիոյի բնակիչներին։ 2013 թվականի տոնակատարությունների ժամանակ օգտագործվում են 1000 լույսեր, որոնք ձգվում են ավելի քան 1000 քառակուսի մետր կամ 10 760 քառակուսի ֆուտ։ 2013 թվականին Դոն Ֆրանչեսկո Սոդուն՝ իտալական «Կարիտաս»-ի տնօրենը, մտցնում է լուսավորության արարողություն։ Դա տուրք էր կամավորների ավանդին իտալական համայնքի արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանների համար։ 2014 թվականին լույսերը վառվում են հեռակառավարմամբ Ֆրանցիսկոսի կողմից՝ օգտագործելով պլանշետային համակարգիչը։

Նմանատիպ նյութեր