211652_close_icon
views-count850 դիտում article-date 10:31 03-03-2014

Իրանում վերջին 11 ամսվա ընթացքում 465 տոննա թմրանյութ է առգրավվել

2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Իրանի ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունն առգրավվել է ընդհանուր հաշվով 465 տոննա թմրանյութ: Վարչության ղեկավար Ալի Մոայեդիի խոսքով՝ թմրանյութի մեծ մասն առգրավվել է Աֆղանստանի, Պակիստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանային նահանգներում, իսկ այդ ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումների ժամանակ 70 թմրադիլեր է սպանվել: Նշենք, որ Իրանը Եվրոպայի և ափիոն արտադրող Աֆղանսդտանի միջև ընկած տարանցիկ գոտին է հանդիսանում:

Նմանատիպ նյութեր