Պանկիսի կիրճում տեղի է ունեցել ակցիա՝ ընդդեմ Charlie Hebdo-ի
Վրաստանի Կախեթի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում երեկ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն ուղղված էր ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի դեմ:
Կիրճի վարչական կենտրոնի՝ Դուիսի գյուղի բնակիչները, որոնց մեծ մասը չեչեն-կիստիններ են, բողոքել են Մուհամեդ մարգարեին ծաղրելու դեմ՝ հայտարարելով, որ ֆրանսիացի երգիծաբանները վիրավորում են իրենց կրոնական զգացմունքները: Ավելի ուշ նրանց են միացել կիրճի մյուս 7 գյուղերի մուսուլման բնակիչները: