Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց Charlie Hebdo-ի դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Բողոքի ակցիա է անցկացվել այսօր Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի առջև, որը կապված էր ֆրանսիական հայտնի Charlie Hebdo ամսագրում հրապարակված ռուսական օդանավի վթարի ծաղրանկարների հետ, հաղորդում է Ria Novosti-ն:
Ակցիան կազմակերպել էր «Ազգային հավաք» շարժման պետերբուրգյան ճյուղի ղեկավար Անատոլի Արտյուխը:
Ցուցարարները բարձրացրել են եվրոպացի գործիչների պատկերներով պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ձեր երեխաները նույնպես մի օր կթռչեն Սինայի վրայով»: Բարձրացվել են նաև պաստառներ, որոնց վրա պատկերված են եղել ավիաաղետի զոհերը: Եվս մի պաստառի վրա պատկերված է եղել Charlie Hebdo-ի ղեկավարը՝ ֆրանսերեն գրված. «Դու Ֆրանսիայի խայտառակությունն ես»: