211652_close_icon
views-count3444 դիտում article-date 21:41 19-01-2015

Բիաթլոն. Սիմոն Շեմպը դրամատիկ պայքարում հաղթեց մասս-ստարտում

Գերմանացի Սիմոն Շեմպը բիաթլոնի աշխարհի առաջնության 5-րդ փուլում դրամատիկ հաղթանակ է տոնել մասս-ստարտի մրցումներում: Ֆրանսիացի Ֆիյոն Մայեն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ չեխ Միխալ Շլեզինգերը` երրորդ: Հատկանշական է, որ Շեմպը, Մեյեն և Շլեզինգերը եզրագիծը հատել են միևնույն արդյունքով` 36 րոպե 42,8 վայրկյան: Այդ պատճառով հաղթողին հարկ է եղել պարզել ֆոտոֆինիշի միջոցով: Ընդ որում բոլոր մրցանակակիրներին հաջողվել է առանց վրիպումների անցնել կրակային թիրախները:

Նմանատիպ նյութեր