Կամչատկայի բնակիչը մահացել է գողացված մեքենայում
ՌԴ Կամչատկայում գողացված Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մարդու դի, իսկ մյուս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել Ուստ-Բոլշերեցկ բնակավայրի մայրուղում:
Մեքենան հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը: Տեսնելով սառած տղամարդկանց՝ ահազանգել է ոստիկանություն:
Ըստ ոստիկանության տվյալների, 25-ամյա երիտասարդը իր ընկերներից մեկի մոտից գողացել է նրա մեքենայի բանալին և առաջարկել իր 32-ամյա ծանոթին շրջել մեքենայով: Արդյունքում մեքենան արգելափակվել է ձյան մեջ: Նրանք փորձել են դուրս բերել մեքենան, սակայն չկարողանալով այն տեղից շարժել՝ քնել են մեքենայի մեջ: Հաղորդվում է նաև, որ նրա փրկված ընկերը շոկային վիճակի մեջ է եղել, բայց հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ մեքենայի տերը որինչ չի իմացել գողության մասին: