Նիդեռլանդները մտադիր են ԵԽԽՎ-ում առաջարել զրկել Ռուսաստանին իր լիազորություններից
Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը բանաձև է մշակել, որը պատրաստվում է ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, գրում է Известия-ն՝ հղում անելով ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության իր աղբյուրին:
Բանաձևով առաջարկվում է զրկել Ռուսաստանին ԵԽԽ-ում ունեցած իր լիազորություններից: Ըստ տեղեկությունների՝ հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հենց առաջին օրը, որտեղ ավտոմատ կերպով վերականգնվելու են բոլոր պետությունների լիազորությունները:
Ռուսական պատվիրակության մի քանի անդամներ զրկվել էին իրենց լիազորությունների մի մասից, երբ լքել էին ԵԽԽՎ նիստերի դահլիճը Ղրիմից հրաժարվելու պահանջին ենթարկվելուց: