1248 դիտում
14:59 31-10-2014
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդին զրկեցին մի շարք լիազորություններից
Վրաստանի խորհրդարանն այսօր 3-րդ ընթերցմամբ հաստատեց «Ազգային անվտանգության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը, հաղորդում է Georgia Online-ը:
Համաձայն այդ փոփոխությունների՝ այսուհետ Վրաստանի ԱԱԽ-ն, որը գլխավորում է երկրի նախագահը, զրկվում է նախկինում ունեցած իր մի շարք լիազորություններից:
Օրինագծին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 80-ը, դեմ՝ 21-ը:
Նշենք, որ ըստ Վրաստանի Սահմանադրության՝ նախագահը կմնա այդ կառույցի գլխավոր հրամանատար: Նախագահի բոլոր իրավական ակտերը, որոնք անմիջականորեն կապված են Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանկամ ռազմական ու արտակարգ իրավիճակի հետ, չեն համաձյնեցվի վարչապետի հետ: Միևնույն ժամանակ վարչապետը հանդիսանում է ԱԱԽ-ի մշտական անդամ և մասնակցում կառույցի բոլոր աշխատանքներին:
Նոր փոփոխությունների համաձայն՝ այդ երկրի ԱԱԽ-ն կորցնում է ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը լուծելու իրավունքից, եթե դրանք անմիջականորեն պաշտպանության ոլորտին չեն վերաբերում: Խորհուրդն այսուհետ կգնահատի պաշտպանության ոլորտի իրավիճակը, այլ ոչ երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները:
Բացի այդ, այն այլևս չի զբաղվի ազգային անվտանգության հայեցակարգի մշակմամբ, դրանով կզբաղվի կառավարությունը, կառույցը զրկվում է կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահների գործողությունների ռազմավարության մշակման իրավունքից:
Եվ վերջապես, այն կորցնում է ռազմական դրության ժամանակ երկրի տարբեր հատվածներում նախագահի ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից:
Նմանատիպ նյութեր
6903 դիտում
23:38 12-02-2015
Գագիկ Ծառուկյանին զրկեցին Ազգային անվտանգության խորհրդի անդամակցությունից
6251 դիտում
22:02 17-11-2021
Ազատանի ընդդիմադիր գյուղապետին զրկեցին Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց. Aravot.am
1234 դիտում
19:06 07-02-2024
Մարությանին ու Նարե Սոսեին զրկեցին մանդատից / Ալիևը Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ ընտրեց /Նիկոլ$0
Այս բաժնից
748 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
976 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
4120 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն