ՌԴ-ից բժիշկներ կժամանեն` Սերյոժա Ավետիսյանին օգնություն ցուցաբերելու համար
ՌԴ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Օլեգ Սալագայը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո որոշում է կայացվել ռուս լավագույն մանկաբույժներին ուղարկել Երևան հայ բժիշկներին աջակցելու՝ սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու և առողջական վիճակը բարելավելու համար:
Նախարարները հեռախոսազրույցում քննարկել են փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակը և երեխային անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու հարցերը: