Մահվան ճիրաններից պրծած 20-ամյա Սամվել Ավետիսյանին անհրաժեշտ է օգնություն
                        Ինչպես տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը 20-ամյա Սամվել Ավետիսյանին ընդամենը անվասայլակ էր պետք: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ տարուց ավելի այս տղան վեր չի կենում իր անկողնուց: Հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում: 
Տատիկի խնամքի տակ գտնվող Սամվելին, ում միակ եկամուտը   18 հազար դրամ թոշակն էր և  տատիկը՝ 36 հազարը,, որը  նույնիսկ նրա բուժման համար դեղերին չեր բավականացնում և նրանք հայտնվել էին ծանր սոցիալակն դրության մեջ:
SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և կոչ խնդրանքին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ, արտերկրից բազմաթիվ զանգեր ստացանք, ովքեր պատրաստակամություն հայտնեցին օգնության ձեռք մեկնել երիտասարդին: Հրապարակումից կարճ ժամանակ անց «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը իրականություն դարձրեց երիտասարդի ցանկությունը և նրան նվիրեց անվասայլակ:  Իսկ «Գնունու» շուկայի հարևանությամբ գործող «Լույս» խանութի սեփականատերեր  հայտնի գործարար և բարերար Հրաչ Վարդանյանի որդիները ևս արձագանքեցին ու դժբախտության մեջ հայտնված Սամվելի ընտանիքին օգնության հասան մթերքներով և նրանց կոմունալ ծախսերը  վճարելով: 
Ս. Ավետիսյանին   լիարժեք կյանքի վերադառնալու համար անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում:Այդ նպատակով «Ամերիա» բանկում բացվել է հաշվեհամար բարեգործներից աջակցության ակնկալիքով:
 EUR 1570017655340146 
USD 1570017655340101
RUB 1570017655340158
 Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 50 32 25 հեռախոսահամարով:  
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


