2014թ-ին Ռուսաստանից դուրս է բերվել 151 միլիարդ դոլար
                        Ռուսաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թվականին երկրի կապիտալի արտահոսքի մասին տվյալներ: 
Այսպես, կանխատեսումները գերազանցել են սպասվածը: Համաձայն ՌԴ ԿԲ վճարային հաշվեկշռի գնահատականի՝ նախորդ տարում կապիտալի առավելագույն արտահոսք է գրանցվել 4-րդ եռամսյակում, իսկ ողջ տարվա ընթացքում երկրից դուրս է բերվել 151 մլրդ դոլար:
 
Ամենամեծ արտահոսքն արձանագրվել է աշնանը, երբ Ռուսատսանի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին և փակվեցին արտաքին կապիտալի գրեթե բոլոր շուկաները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

