Հաքերները Հռոմի պապի անունից հայտարարել են 3-րդ աշխարհամարտի սկսման մասին
Երեկ երեկոյան ցանցահեններին հաջողվել է մուտք գործել New York Times թերթի twitter-յան էջ և մի քանի ապատեղեկատվություն հրապարակել, հաղորդում է Associated Press-ը:
Հրապարակումներից մեկում նշվել է, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսման մասին: Մեկ այլ թվիթում մեջ ասվում է, թե չինական հակածովային հրթիռը խոցել է ամերիկյան USS George Washington ավիակիրը:
Թերթի խմբագրակազմը փորձում է ճշտել, թե ովքեր են կանգնած հաքերային հարձակման հետևում: