Ուրալի հանքերից մեկում պայթյուն է որոտացել. կա զոհ
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանում գտնվող «Южная» հանքում այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է հանքափորներից մեկը, հաղորդում է BBC-ն:
Փրկարարները որոնում են 2 հանքափորների, ովքեր մնացել են փլատակների տակ, իսկ 2 հոգու էլ տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել 440 մետր խորության վրա՝ պայթուցիկ աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Սկզբում հրդեհ է բռկվել: Տարհանվել է 89 հանքափոր: