Թուրքիայի հանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել . կան զոհեր ու անհայտ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 3 հանքափոր է մահացել Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ նահանգի Շիրվանի շրջանում գործող պղնձի հանքաքարային հանքում, որտեղ նախօրեին, երեկոյան տեղի է ունեցել փլուզում։ Այդ մասին հայտնել է Milliyet թերթը։
Թերթի տվյալներով՝ հանքում փլատակների տակ արգելափակված են մնացել 13 հանքափորներ։ Դեպքի վայր են ուղարկվել որոնողական-փրկարարական ջոկատներ։