211652_close_icon
views-count2113 դիտում article-date 11:19 17-01-2015

ԼՂՀ սահմանամերձ գյուղում կգործարկվի առաջին անձրևային համակարգը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ 100 հեկտար ընդգրկող երկու համակարգերը ծառայելու են Թալիշի բնակչությանը՝ ոռոգելով նրանց դաշտերը: Համակարգն արդեն պատրաստ է աշխատելու և առաջիկա օրերին ամբողջությամբ կգործարկվի: Նշվում է, որ 2014 թվականին ԼՂՀ կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել է բացառապես Թալիշի բնակիչներին՝ դեռևս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով: Անձրևային համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության և բնակիչների բարեկեցության մակարդակի աճը:

Նմանատիպ նյութեր