Հայտնի է Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Դեկտեմբեր ամսվա արդյունքներով Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Քուին Պարկ Ռենջերս»-ի հարձակվող Չարլզ Օստինը: Այդ մասին հայտնվում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում:
Նախորդ ամսվա ընթացքում Օստինը 5 գոլ է խփել, այդ թվում` «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ խաղում ձևակերպած պատմական հեթ-տրիկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: