Պեպեն շարքից դուրս է մնացել մեկ ամսով
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի շրջանակում «Ատլետիկո»-ի հետ կայացած պատասխան խաղի ժամանակ, ստիպված կլինի բաց թողնել 3-4 շաբաթ:
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատլետիկո» պատասխան խաղն ավարտվեց 2:2 հաշվով և երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ անցավ «Ատլետիկո»-ն, որը առաջին խաղում առավելության էր հասել 2:0 հաշվով: