Ագուերոն շարքից դուրս է մնացել մեկ ամսով
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մեկ ամսով:
Հիշեցնենք, որ արգենտինացի ռմբարկուն վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Էվերտոն»-ի հետ խաղի 7-րդ րոպեին և փոխարինվել էր:
Բրիտանական պարբերականների տեղեկությամբ, վատագույն դեպքում ֆուտբոլիստի ապաքինում կտևի 5-7 շաբաթ: