Մալայզիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել
                        Մալայզիայում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ վթար է  տեղի ունեցել, որի հետեւանքով 8 մարդ մահացել է, տեղեկացնում է, Channel News Asia-ն: 
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը փորձել է  խուսափել ավտոմեքենայի հետ բախումից, կորցրել է ավտոբուսի կառավարումը եւ շրջվել: Վթարի հետեւանքով Ավտոբուսը մասամբ այրվել է: 
Հիվանդանոց է  տեղափոխվել 22 մարդ, որոնցից 15-ի առողջական վիճակը գնահատվում է  ծանր: Ավտոբուսի ուղեւորներ Մալայզիայի քաղաքացիներ են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

