2015 թ-ը Վրաստանում Կանանց տարի է հայտարարվել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 2015 թվականը երկրում կանանց տարի է հայտարարել: Նախօրեին Մարգվելաշվիլին իր նստավայրում հանդիպում է ունեցել Վրաստանի հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, զինվորական, հաշմանդամ, դիվանագիտական կորպուսները ներկայացնող կանանց հետ:
Վրաստանի նախագահն ընդգծել է անցյալ տարում երկրում կանանց նկատմամբ իրականացված մի քանի դաժան փաստերը և անվանել դրանք սահմռկեցուցիչ իրականություն: Նրա խոսքվ՝ հաշվի առնելով Վրաստանում գենդերային անհավասարության փաստը և այն դժվարությունները, որոնց բախվում են վրաց կանայք, 2015 թվականը հայտարարվում է կանանց տարի: