Պուտինին չեն հրավիրելու G7-ի գագաթաժողովին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G7-ի գագաթաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու հավանականությունը զրո է, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:
Մերկելը նշել է, որ Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքի իրադարձությունները դարձան միջազգային իրավունքի ու սկզբունքների ամենակոպիտ խախտումներն են:
«Այնպես որ ներկա պահին ոչ մի շանս չկա, որ Պուտինը կարող է հրավիրվել G7-ի գագաթաժողովին, որն անցկացվելու է հունիսին՝ Բավարիայում»,-ասել է Գերմանիայի կանցլերը և հավելել, որ գարնանը քննարկվելու է պատժամիջոցների դեմ պայքարի հարցը և ամենայն հավանականությամբ դրանք կպահպանվեն: