Ֆրանսիան ևս չի մասնակցի «Մեծ ութնյակի» գագաթաժողովին
Ֆրանսիան ևս դադարեցրել է Սոչիում հրավիրված G8 գագաթաժողովի նախապատարստական աշխատանքները, հայտնում է Agence France-Presse-ը հղում անելով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի իր աղբյուրին:
«Մենք դադարեցրել ենք նախապատրաստական աշխատանքները, որը պետք է տեղի ունենար մոտ օրերին»,-ասել է աղնյուրը:
Նրա խոսքերով, համապատասխան որոշումը կայացվել է Իլանդի և արտգործնախարար Լորան Ֆաբիուսի խորհրդակցությունից հետո:
Հիշեցնենք, որ Սպիտակ Տունը և Կանադան ևս չեն մասնակցելու Մեծ 8-նյակի գագաթաժողովին: