211652_close_icon
views-count1520 դիտում article-date 16:11 15-01-2015

Ֆլորիդայում խանդի հողի վրա սպանություն է եղել

Լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ոստիկանությունը քննում է տեղի ունեցած սպանության գործը: Ռեստորաններից մեկի մոտ գտնվել է 3 մարդու դի: Ենթադրվում է, որ տղամարդը հրացանով սպանել է նախկին սիրեցյալին՝ նոր ընկերոջ հետ ռեստորանից դուրս գալիս, այնուհետև ինքնասպան է եղել: Նախնական տվյալներով, կինը լքել է այդ մարդուն, հանդիպել է ուրիշի հետ, նա էլ խանդի հողի վրա սպանել է նրանց, այնուհետև ՝ ինքն իրեն: Մյուս մանրամասների մասին ոստիկանությունը ոչինչ չի հաղորդել: Հայտնի է նաև, որ սպանվածները չափահաս մարդիկ են եղել: Դեպքից հետո ոստիկանությունը շրջափակել է ռեստորանը և միայն մի քանի ժամ անց բաց է թողել ներսում գտնվող այցելուներին:

Նմանատիպ նյութեր