Ամերիկացի շերիֆի գրասենյակում Աստծուն շփոթել են շան հետ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի շրջաններից մեկի շերիֆի գրասենյակում գտնվող գորգի վրա հետևյալ գրությունն է եղել` «Շանն ենք ապավինում», ԱՄՆ-ի նշանաբանի ՝ «Աստծուն ենք ապավինում»-ի փոխարեն:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սխալը նկատել են մի քանի օր առաջ, մինչդեռ գորգը գնվել էր մի քանի ամիս առաջ 500 դոլարով:
Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ գորգի արտադրողը տառասխալ է թույլ տվել: