Ֆլորիդայում «Ալ-Քաիդա»-ին միանալ ցանկացողին բանտարկել են 20 տարով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի դատարանը 21-ամյա Թոմաս Բելին 20 տարվա ազատազրկման է դատապարտել այն բանի համար, որ նա, ըստ հետաքննության, ուղևորվել է Մերձավոր Արևելք և փորձել է միանալ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ցանցին:
Հայտի է նաև , որ նա նպատակ է ունեցել տարբեր բնույթի օգնություն ցույց տալ Եմենում գտնվող ծայրահեղականներին, ռազմական պատրաստության անցնել խմբավորման հետ կապված ճամբարներից մեկում, և արդյունքում կռվել նրանց շարքերում:
Բելը, որ ամեն ինչը խոստովանել է անցյալ տարվա մարտին, փորձել է անչափահաս ընկերոջը նույնպես ներգրավվել այդ ամենի մեջ: 2012թ-ին նրանք մեկնել են Մերձավոր Արևելք, ծնողներին ասելով, որ գնում են Մեքքա՝ ուխտագնացության: Արդյունքում նրան Հորդանանից արտաքսել են:
Բելը նաև պատրաստել է նկարներ և տեսաձայնագրություններ, որտեղ նա այրում է ԱՄՆ դրոշը, պատրաստում պայթուցիկ սարքեր, կրակ է բացում: Ըստ իշխանությոնների՝ նման կերպով նա նպատակ է ունեցել քարոզել և տարածել այդ ամենը: