Այն մարդկանց, որոնք ազատություն, հայրենիք են սիրում՝ ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրnւկներին. Վարդան Ղուկասյան
Սրբազանը Էջմիածնում էր, ես քաղաքապետարանում էի։ Սրբազանին տարել են Էջմիածնից, իսկ ես քաղաքապետարանում իմ աշխատանքն եմ արել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով այն հարցին, թե ուր էր հավատքով քաղաքապետը, երբ ԱԱԾ-ն փնտրում էր Միքայել Սրբազանին:
Նա նշել է, որ դեմ է եպիսկոպոսների և սրբազանների հանդեպ Հայաստանի Կառավարության նմանօրինակ վերաբերմունքին: Ղուկասյանը ասել է՝ ուզում եմ, որ եկեղեցին մաքրվի, բայց թող հստակ անունները տան` միաժամանակ մտածելով իրենց վարքուբարքի մասին, իրենց գրքերի մասին, որ կարդում ես՝ միայն այլասերվածություն է դուրս գալիս, իրենց թիմի մասին մտածեն:
Ղուկասյանը խնդրահարույց է համարել դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը՝ նշելով, որ դա «դրսի ուժերի» ցանկությունն է, որ հայը չիմանա իր պատմությունը, ծանոթ չլինի իր ակունքներին:
Անդրադառնալով ձերբակալություններին՝ Գյումրու քաղաքապետը կարծիք է հայտնել, ասել, որ այն մարդիկ, որոնք ազատություն, հայրենիք, ճշմարտություն են սիրում՝ բոլորին ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրուկներին:
«Թողնել ստրուկներին, ստից 300,000-400,000 դրամներ աշխատավարձերը տալ, թևերը կաչատ անեն, ընկնեն խեղճ ժողովրդի ջանին: Սա է», -ասել է Ղուկասյանը: Նա հավելել է, որ ովքեր սիրում են իրենց հայրենիքը և լեզուն, պետք է ոտքի պիտի կանգնեն, պաշտպանեն իրենց հայրենի հողը: