«Էբոլա»-ի զոհերի թիվը հասել է 8429-ի
Աշխարհում «Էբոլա» վիրուսից մահացածների թիվը հասել է 8429-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակվածների թիվը 21.296 է:
Վարակվածների մեծ մասը Գվինեայի, Սյերա-Լեոնեի եւ Լիբերիայի բնակիչներ են: ԱՀԿ-ն հայտարարել է, որ վիրուսի տարածումը համեմատաբար կանխվել է: Նախորդ շաբաթ վերոնշյալ երկրներում վարակվածության մի քանի դեպք է գրանցվել: