«Էբոլա»-ի զոհերի թիվը հասել է 7373-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «Էբոլա» վիրուսից մահացածների թիվը հասել է 7373-ի:
Կազմակերպության նախորդ վիճակագրությունը հրապարակվել էր դեկտեմբերի 17-ին: Այդ օրից մինչեւ դեկտեմբերի 20-ը մահացածների թիվն ավելացել է 458-ով: Իսկ վարակվել է ընդհանուր առմամբ 19 հազար մարդ:
Իրավիճակը դեռեւս անհանգստացնող է Գվինեայում, Սյերա-Լեոնեում, մինչդեռ Լիբերիայում վիրուսի տարածումը նկատելիորեն կանխվել է: