211652_close_icon

Սանկտ Պետերբուրգում էվակուատորի վարորդը BMW է գողացել

views-count1632 դիտում article-date 18:46 15-01-2015
Սանկտ Պետերբուրգում Էվակուատորի վարորդը BMW X6 մակնիշի ավտոմեքենա է գողացել: Դեպքից մեկ ժամ անց գողությունը բացահայտվել է: Պարզվել է, որ ավտոմեքենան էվակուատորի միջոցով գողացել են Մարշալ Ժուկովի անվան հրապարակի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիից: BMW-ի որոնողական համակարգից ազդանշան է ստացվել, որ այն բարձել են էվակուատորի վրա: Սակայն էվակուատորը տուգանային հրապարակ չի ուղեւորվել: Ոստիկանությունը հետապնդել եւ բռնել է վարորդին: Պարզվել է, որ նա ավտոմեքենան գողանալու հրաման է ստացել դեռեւս անհայտ անձից:

Նմանատիպ նյութեր