149987 դիտում
23:59 24-07-2019
Ողբերգական դեպք Երևանում. 31-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել անչափահաս տղային, ով շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ. երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 17 տարեկան տղա հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր հեռացրել է բախման վայրից։
Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել և մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի և Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանի, Թագվոր Թագվորյանի և տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում՝ մյուս վարորդների համար վթարային իրավիճակներ չստեղծեն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանք եղել են սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի ինքնությունը։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Այս հատվածում անընդհատ նման դեպքեր են լինում՝ էլ վթարներ, էլ վրաերթեր, բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, այդ թվում՝ քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս հատվածում տեղադրեն հետիոտնի անցումը կարգավորող լուսակիր, սակայն որոշ ժամանակ անց մեզ պատասխանել են, որ լուսակիրի անհրաժեշտություն չկա, մինչդեռ վթարների ու վրաերթերի պակաս չկա։ Գոնե այս ողբերգական դեպքից հետո պատկան մարմինները իրենց ուղեղներին զոռ տան ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում նման դեպքեր նորից կկրկնվեն»։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15466 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35687 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց