Վիդիչը հունվարին չի հեռանա «Ինտեր»-ից
«Ինտեր»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչի գործակալ Սիլվանո Մարտինան հայտնել է, որ սերբ ֆուտբոլիստը հունվարին չի հեռանա միլանյան թիմից:
«Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել այլ ակումբներից, և ես կարող հավաստիացնել, որ Նեմանյան հունվարին չի հեռանա «Ինտեր»-ից»,- գործակալի խոսքերը մեջբերում է Sportitalia-ն:
Նշենք, որ վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ սերբ պաշտպանը հունվարիան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իտալական թիմից: