Ուկրաինայի խորհրդարանում Պուտինին «քաղցր խոսքով» են բնութագրել. տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր առավոտյան լիագումար նիստ է անցկացրել: Իր ելույթում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» ֆրակցիայի անդամ Օլեգ Բարնան չի կարողացել զսպել վրդովմունքը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է ոչ գեղեցիկ բառով և կոչ արել Ռադային օրինականացնել Վ. Պուտինի հասցեին հնչեցված անվանումը:
«Մենք բոլորս էլ գիտենք, Պուտինը ֆինանսավորում է ահաբեկիչներին, ովքեր սպանում են մեր ժողովրդին: Այդ իսկ պատճառով պետք է արդարացիորեն ասել, որ նման Պուտինը … է»,-ասել է պատգամավորը: