ԼՂ հիմնահարցը քննարկելու համար Բաքու է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչը
                        Երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Եվրամիության՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az:
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունում հայտնել են, որ այցի շրջանակներում ԵՄ ներկայացուցիչը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավար անձանց հետ: 
Քննարկվելու են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

