211652_close_icon
views-count2373 դիտում article-date 11:30 14-01-2015

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքւմ դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր