Մոսկվայում 80 չվերթ է հետաձգվել
                        Մոսկվայի օդանավակայաններում այսօր կեսօրին մի քանի տասնյակ չվերթ է  հետաձգվել: 
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթների մեկնումը և հետաձգվել է մեկ չվերթի ժամանումը: 
«Շերեմետևո»-ում ավելի քան  20 չվերթի և 29 օդանավի ժամանում է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 6 մեկնում և 25 ժամանում: 
«Շերեմետևո» օդանավակայանի մամլո խոսնակը հայտարարել է, որ չվերթների հետաձգումը կապված է թռիչքային գոտու ձյանմաքրման աշխատանքների հետ:
«Ռոսավիացիա»-ի տվյալներով, վերջին մի քանի օրերի ընթացքում մոտ 30 չվերթ է հետաձգվել: Առատ տեղումների հետևանքով վայրէջքի անհնարին լինելու պատճառով մի շարք օդանավեր ուղարկվել են այլ օդանավականներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

