211652_close_icon
views-count1902 դիտում article-date 14:51 13-01-2015

Նավթի գնանկումը նախաձեռնած երկրները շատ կզղջան արածի համար. Իրանի նախագահ

Պետությունները, որոնք ծրագրել էին նավթի համաշխարհային գնանկում, դեռ շատ կփոշմանեն արածի համար և հետագայում կքաղեն դրա բացասական պտուղներն այնպես, ինչպես Իրանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Reuters գործակալությունը: Ռուհանին նշել է, որ նավթ արհեստական գնանկումից հիմնականում տուժելու են նավթ արդյունահանող երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Քուվեյթը: Վերլուծաբանները սև ոսկու կտրուկ գնանկումը կապում են շուկայում գոյացած հումքի ավելցուկի հետ: Իսկ 2014 թ-ի նոյեմբերի 27-ից ՕՊԵԿ անդամ երկրները (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) որոշեցին պահպանել օրական 30 մլն բարել նավթի արդյունահանման մակարդակը, ինչի արդյունքում նավթի գինն ավելի ընկավ: Այսօր առավոտյան լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի գինը կրկին իջել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 47$-ի:

Նմանատիպ նյութեր