Ալմա-Աթայում պայթուցիկով անձը փորձում է ներխուժել հեռուստաեթեր
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները տարհանվել են, որի դիմաց գտնվում է հեռուստատեսության շենքը:
Իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել տարհանման պատճառի մասին, բայց КТК հեռուստաընկերության լրագրողներից մեկը իր «ֆեյսբուքյան» էջում գրել է, որ մի 37 տարեկան տղամարդ է բարձրացել շենք՝ ճամպրուկում պայթուցիկով և պահանջել է, որ իրեն ուղիղ եթեր թողնեն: «Թե ինքը բան ունի ասելու: Գերի չի վերցրել, բայց չի թույլատրում ոչ մեկին իրեն մոտենալ»,-գրել է լրագրողը:
Հեռուստաընկերության մյուս աշխատակիցներն էլ գրում են սոցցանցերում, որ հաստատության մասնաշենքերից մեկում հրդեհի ահազանգն է աշխատել և որ ենթադրվում է ՝ այնտեղ ռումբ է տեղադրված:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նշված շենքերը շրջապատված են ոստիկաններով, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներով, հրշեջ մեքենաներով: