211652_close_icon
views-count1035 դիտում article-date 15:38 27-02-2014

ՀԱՀ֊ում պայթուցիկով բեռնատարը վրաերթի է ենթարկվել․ կա 5 զոհ

Հարավաֆրիկյան հանրապետությունում 2 բեռնատարների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանիսը վիրավոր են։ Բեռնատարներից մեկում պայթուցիկ նյութեր են բեռնված եղել։ Մահացածներից 4֊ը ոստիկանության աշխատակիցներ են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Ըստ ոստիկանության տվյալների, պատահարը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգի Պոլոկվանա քաղաքում։ Պայթուցիկ տեղափոխող բեռնատարը մխրճվել է մյուս բեռնատարի մեջ, որի արդյունքում պայթյուն է որոտացել։ ՀԱՀ֊ը Զիմբաբվեին կապող մայրուղին փակվել է։ Միջադեպի հետ կապված ոստիկանությունում հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ նյութեր