2201 դիտում
10:00 13-01-2015
Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջման չի գնա. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Գեորգի Ղարիբաշվիլին Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի իր գործընկերոջ՝ Տաավի Ռիվասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը նույնիսկ աննշան փոխզիջման չի գնալու տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում:
«Մեզ համար շատ կարևոր է միջազգային ողջ հանրության աջակցությունը այն ժամանակ, երբ մեր տարածքների 20%-ը օկուպացված է և այդ ուղղությամբ դրական որևէ շարժ չի նկատվում»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը:
Նա իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական դաշինքի կնքման և այն առնչությամբ, որ մոտ ապագայում նմանատիպ պայմանագիր Մոսկվան մտադիր է կնքել նաև Հարավային Օսիայի հետ:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:28 15-03-2024
Լավ է` մանկական հանրագիտարանի վրա չեք հիմնվում ՀՀ տարածքային ամբողջականության հարցում․ Գեղամ Մանուկյան
1650 դիտում
16:52 26-12-2014
Սաակաշվիլիի ուզածը Վրաստանը Ռուսաստանի հետ ևս մեկ պատերազմի մեջ ներքաշելն է. Ղարիբաշվիլի
Այս բաժնից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
1057 դիտում
22:23 29-01-2025
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters