988 դիտում
15:28 15-03-2024
Լավ է` մանկական հանրագիտարանի վրա չեք հիմնվում ՀՀ տարածքային ամբողջականության հարցում․ Գեղամ Մանուկյան
Մեր երկրի ամենակարևոր բաներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ այս իշխանության լրջության մակարդակը Նիկոլ Փաշինայանի ասած սովետական հանրագիտարանն է, լավ է մանկական հանրագիտարանից չեք օգվել։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երկու մարդ 1 սմ հողի հարցով գնում են բոլոր դատական ատյաններով, շատերը գալիս պատգամավորների հետ են հանդիպում, փորձում են իրենց իրավունքներն ատամներով պաշտպանել։ Հիմա ՀՀ-ի տարածքային ամբողջականության հարցն է, թեկուզ 1 սմ հողակտորի հարցն է, ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք կրավորականություն դրսևորում։ Ժամերով կարելի է խոսել սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի մասին, օրինակ, թե ինչպես դա արեց Հայաստանը Վրաստանի հետ, տարիներով վիճել է, թե որ քարտեզի հիման վրա պետք է արվի։ Եկավ այս իշխանությունը, միանգամից ասաց Ալմա Աթա ու ամեն ինչն Ալմա Աթայից դուրս տալիս եմ։
Լավ, եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով եք սահմանագծումն անում, բա Սյունիքում Վաղարշակ Հարությունյանի «կոտրած» ձեռքով ստորագրած փաստաթղթով ո՞նց GPS համակարգով ամբողջ սահմանի երկայքնով սահմանագծումն արեցիք։ Մեզ էլ համոզում էիք, որ Էյվազլին Ադրբեջանինն է»,- ասաց Մանուկյանը։
Արձագանքելով՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի բանակցում և չի կարող բանակցել ՀՀ-ին պատկանող որևէ տարածք այլ երկրին հանձնելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
2165 դիտում
10:00 13-01-2015
Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջման չի գնա. Ղարիբաշվիլի
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը