211652_close_icon
views-count56330 դիտում article-date 00:50 13-01-2015

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելիս բռնել են Գյումրու սպանդի հիմնական կասկածյալ ստահակին. օպերացիան ղեկավարել է ՌԴ բանակի գեներալ Արկադի Բախինը

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել Գյումրիում երեկ՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին առանձնակի դաժանությամբ սպանած, իսկ 1 հոգու ծանր մարմնական վնասվածքներ պատճառած հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը: Ավելի վաղ ֆոտոլրագրողը Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39441/]հայտնել էր[/url], որ դեպքի հետ կապված սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում էին, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան: Բանը հասել էր նրան, որ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել էր և նրանք ուշագնաց էին եղել:

Նմանատիպ նյութեր