211652_close_icon
views-count4492 դիտում article-date 20:52 12-01-2015

«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողություն. ուղիղ միացում

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը: Այդ պատվավոր մրցանակը ՖԻՖԱ-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին: 2014 թվականի արդյունքներով ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակին հավակնում են Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Բացի այդ, այսօր հայտնի կդառնան լավագույն կին ֆուտբոլիստի, լավագույն մարզչի, լավագույն գոլի հեղինակի, ֆեյր-փլեյ մրցանակի հաղթողի,խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների, ինչպես նաև հատուկ նախագահական մրցանակի հաղթողի անունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր