211652_close_icon
views-count2731 դիտում article-date 12:36 12-01-2015

Այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ հունվարի 12-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը: Այդ պատվավոր մրցանակը ՖԻՖԱ-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին: 2014 թվականի արդյունքներով ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակին հավակնում են Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Բացի այդ, այսօր հայտնի կդառնան լավագույն կին ֆուտբոլիստի, լավագույն մարզչի, լավագույն գոլի հեղինակի, ֆեյր-փլեյ մրցանակի հաղթողի,խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների, ինչպես նաև հատուկ նախագահական մրցանակի հաղթողի անունները: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր