211652_close_icon
views-count1008 դիտում article-date 16:25 12-01-2015

Նիգերիայի արքեպիսկոպոսը իսլամիստների դեմ պայքարի համար օգնություն է խնդրել

Նիգերիայի Ջոս քաղաքի արքեպիսկոպոս Իգնատիուս Կայիգաման մեղադրել է արևմուտքին «Բոկո Հարամ » զինված իսլամիստական խմբավորման կողմից վտանգին լուրջ վերաբերվելու ցանկություն չունենալու մեջ: Արքեպիսկոպոսը հայտնել է նաև, որ Նիգերիայում տեղին ունեցած վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ կառավարական ուժերը ինքնուրույն այրևս չեն կարողանանում հակահարված տալ զինյալ-իսլամիստների հարձակումներին: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը «Բոկո Հարամ »-ի դեմ հանդես գալ նույնպիսի միասնականությամբ, ինչպես Ֆրանսիայում իսլամիստների հարձակումներից հետո: Ի դեպ, անցյալ շաբաթ Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ իսլամիստները գրավել են Բագա քաղաքը և այրել են քաղաքի մի մասը: «Բոկո Հարամ» խմբավորումը առանձնանում է խաղաղ ժողովրդի նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ: Վերջին տվյալներով՝ այդ հարձակման ընթացքում սպանվել է մոտ 2000 մարդ:

Նմանատիպ նյութեր