211652_close_icon
views-count1560 դիտում article-date 10:57 12-01-2015

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Սևանից Դիլիջանի թունել, Մարտունուց Վարդենիս և Գորիսից Սիսիան տանող ճանապարհահատվածներում մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր