Ֆ.Օլանդը երկրի անվտագության խնդիրների շուրջ խորհրդակցություն կանցկացնի
                        Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառավարական խորհրդակցություն կանցկացնի երկրի անվտանգության խնդիրների շուրջ՝ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ: 
Հիշեցնենք, որ հունվարի 7-ից Ֆրանսիայում տեղի են ունեցել մի քանի ահաբեկչական  հարձակումներ, որոնց արդյունքում 17 մարդ է զոհվել, իսկ երեկ Փարիզում զոհվածների պատվին բազմահազարանոց քայլերթ է տեղի ունեցել տարբեր երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

