211652_close_icon
views-count591 դիտում article-date 13:31 01-05-2015

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը

Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը, ոստիկանության տվյալներով, գերազանցել է 6 հազարը. կա ավելի քան 13 հազար տուժած: Երեկ փրկարարները մայրաքաղաք Կատմանդուի շենքերից մեկի բազմատոննանոց փլատակներ տակից դուրս են բերել 5 օր առանց հաց ու ջրի մնացած 14-ամյա պատանու: Փրկարարների խոսքով, փլատակների տակից ողջ մնացածների հայտնաբերելու հույսերը ժամ առ ժամ մարում են: Նեպալի վարչապետի խոսքով, երկրում վերջին 80 տարվա ամենաավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը:

Նմանատիպ նյութեր