ԱՄՆ-ում շունը կուլ է տվել ամուսնական մատանիները
                        ԱՄՆ Տալսա քաղաքում լաբրադոր ցեղատեսակի շան ձագը կուլ է  տվել 23 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանիները: 
Շան տիրոջ՝ Ստեֆանիի խոսքով՝ ինքը միանգամից հասկացել է, որ մատանիների անհետացման պատճառը Սյերա անունով լաբրադորն է, եւ վերջինիս միանգամից տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: 
Ռենտգենի արդյունքում պարզվել է, որ չորքոտանին կուլ է տվել ոչ միայն մատանիները, այլեւ քարեր, փայտի կտորներ եւ ոսկորներ: Սյերան վիրահատվել է: Անասնաբույժը մտավախություն է ունեցել, որ առարկաները կվնասեն նրա ստամոքսը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

